ՀԱԿ-ը հայտարարել է, որ խոր ցավակցություն է հայտնում հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, բոլոր գյումրեցիներին, «և նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին»։ «Կոնգրեսը նաև կիսում է հանրապետության քաղաքացիների վրդովմունքը, մանավանդ Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ, և պահանջում է, որպեսզի Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից և անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով ՌԴ պատկան մարմինների հետ, մինչև վերջ բացահայտեն այս ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»,- ասված է հայտարարությունում։